ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Ինչու են լռում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան և Կոնգրես-ՀԺԿ դաշինքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալներով խորհրդարան են անցնում 4 քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն։

Այս առնչությամբ ArmLur.am-ն այցելեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան և Կոնգրես-ՀԺԿ դաշինքների ընտական շտաբներ` հասկանալու, թե ինչպես են նրանք գնահատում ընտրությունների արդյունքները և ըստ նրանց ինչն է եղել պատճառը, որ նրանք խորհրդարան չկարողացան անցել:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբում մեզ դիմավորեց դաշինքի անդամ Ստեփան Մարգարյանը, ով, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` նշելով, թե վաղ է խոսել:

Իսկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքում թեկնածուներից ոչ ոք չկար, և մեր հարցերը կրկին անպատասխան մնացին:

Մանրամասները` տեսանյութում:

Արփինե Թովմասյան, Լիդա Եղիազարյան




Լրահոս