
Սանկտ Պետերբուրգի մետրոյում հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դեպքի արդյունքում կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:
«Կան տուժածներ և զոհեր: Բացի այդ, փրկարարներն ու հրշեջ ծառայության աշխատակիցները կանչվել են «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարան: Գնացքների երթևեկությունը դադարեցվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նախնական տեղեկություններով՝ 10 մարդ է տուժել, այդ թվում երեխաներ: Առնվազն 10 մարդ է զոհվել:
Մետրոն փակ է, ուղևորները տարհանվում են:
Ականատեսները սոցցանցերում լուսանկարներ են հրապարակել: