
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է Բաքվում պաշտոնական այցով գտնվող Նուրսուլթան Նազարբաևին «Հեյդար Ալիևի» շքանշանով:
Շքանշանը շնորհվել է «երկու երկրների համագործակցության և բարեկամության զարգացման հարցում ունեցած արժանիքների համար»:
Ավելի վաղ նույն շքանշանով պարգևատրվել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: