
Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով տուժածներից երկու մահացել են հիվանդանոցում, փոխանցում է «Ռոսբալթ»-ը:
Ավելի քան 20 մարդ է զոհվել, առնվազն 50 մարդ վիրավոր է:
Հաղորդվում է, որ զոհվածների մոտ ականի պայթյունից ստացված վնասվածքներ և ծանր այրվածքներ են հայտնաբերվել:
Նշվում է նաև, որ զոհերի թիվն աճում է: