
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ ԱԺ ընտրություններում հաջողությունը ստիպում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեն։ ԱԺ անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երևան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։ Չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքապետի՝ «Ելքի» թեկնածուն։ Գրանցման վերջնաժամկետը լրանում է այս շաբաթվա վերջին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: