«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին երկու ամսվա ընթացքում Հայաստանում նվազել են տների առքուվաճառքի գործարքները: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ այս տարվա փետրվարին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 12 հազար 247 գործարք, որոնցից ամենաշատը գրանցվել է մայրաքաղաք Երեւանում: Մինչդեռ նախորդ տարի իրականացվել է 13 հազար 333 գործարք: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ հրապարակումից տեղեկացավ նաեւ, որ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից վաճառքը կազմել է 25.8 տոկոս, այլ պետական գրանցումները՝ 29 տոկոս: Պաշտոնապես այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում բնակարանների վաճառքը 3.4 տոկոսով նվազել է: Իսկ ահա բնակարանների, տների գրավադրումը այս տարվա փետրվարին կազմել է 13.1 տոկոս՝ ավելանալով 1.9 տոկոսով: Հետաքրքիր է նաեւ, որ բնակարանների, տների վարձակալությունը նույնպես նվազել է: Մասնագետների պնդմամբ, այս ցուցանիշները պայմանավորված են հանրապետությունում առկա տնտեսական իրավիճակով եւ բնակչության արտագաղթով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: