Վարդան Այվազյանը գիշերով հաշվի է կանչել Ֆլեշի Բարսեղի փեսային. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս ընտրություններում սյուրպրիզներ գրանցվեցին ռեյտինգային թեկնածուների մասով: Փորձենք, հղում անելով մեր տեղեկություններին, ներկայացնել այն, ինչ մեզ հայտնի է: «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանը, ձայների հաշվարկի ժամանակ տեսնելով, որ պարտվում է, գիշերով հաշվի է կանչել «Ծառուկյան» դաշինքի Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Դավիթ Մանուկյանին՝ Անդրանիկ Մանուկյանի որդուն, եւ նույն ընտրատարածքի ՀՀԿ-ական թեկնածու Ֆլեշի Բարսեղի փեսա Սամվել Սանամյանին:

Ի մասնավորի՝ Այվազյանն ասել է. «Դուք փող եք բաժանել, ու սա ձեր իրական հաղթանակը չի»: Դավիթ Մանուկյանն ու Սանամյանն էլ հակադարձել են՝ դու էլ փող ունեիր ու կարող էիր բաժանել:

Ի պատասխան՝ Վարդան Այվազյանն ասել է. «Ես էս իշխանություններին ու էս ժողովրդին չեմ հավատում ու չեմ վստահում, ինչի՞ բաժանեմ»: Այս տարածքում նա հայտնվել է 4-րդ հորիզոնականում, ինչով պայմանավորված, հնարավոր է ներկայացված չլինի ապագա ԱԺ-ում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս