Հովիկ Աբրահամյանի որդին հրաժարական կտա՞ քաղաքապետի պաշտոնից. ՀԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կիրակի օրը տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում ստացել է մոտ 34,5 հազար ձայն:

Արգամ Աբրահամյանն, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից եւ կվերցնի պատգամավորի մանդատը: Արտաշատում նա քաղաքապետ է դարձել 2015 թվականի հուլիսին եւ նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ 2 տարի: Մինչդեռ մանդատ վերցնելով՝ Արգամ Աբրահամյանը կարող է առաջիկա հինգ տարիներին պատգամավոր լինել:

 Հատկապես որ 2019 թվականին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, նա դժվար թե նորից Արտաշատում քաղաքապետ դառնա, իսկ «Ծառուկյան» դաշինքն էլ իշխանության մաս չի կազմում:

Երեկ մեզ չհաջողվեց Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ո՛չ «Ծառուկյան» դաշինքից, ո՛չ Արգամ Աբրահամյանից»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս