
Ապրիլի 3-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ-ի անվամբ քաղաքացի Մ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի թթվասերի միջից հայտնաբերել են փոշենման զանգված, իսկ այցելուի անձնական խուզարկությամբ` «ՊՐԵԳԱԲԱԼԻՆ» գրառմաբ 2 դեղահաբ:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին