Ղազախստանն անում է հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: .
«Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում են ընդգծել, որ Ղազախստանը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում աջակցում է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերը, որոնց օգտին մենք քվեարկել ենք: Այսինքն՝ միջազգային հարաբերությունների համընդհանուր նորմերը: Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ է պահում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հետ: Եվ մենք կցանկանայինք, որ այն լուծվեր խաղաղ ճանապարհով: Դա շահավետ է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերին և մեզ բոլորիս համար»,-ասել է նազարբաևը: