Մերձմոսկվայում մեքենայի բեռնախցիկում 2 հայի դի է հայտնաբերվել. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին Մերձմոսկվայի Լենինի շրջանում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հրազենային վնասվածքներով 2 հայ տղամարդու դի է հայտնաբերվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՔԿ Մոսկվայի շրջանի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Ելենա Ֆոկինային:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի հաղորդմամբ՝ սպանվածներից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ՌԴ քաղաքացի, Աբխազիայում ծնված Միքայել Լալայանն է:

Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ տղամարդկանց սպանությունից առաջ խոշտանգել են, քանի որ նրանց մարմնի և դեմքի վրա կապտուկներ են հայտնաբերվել: Քննիչները ենթադրում են, որ դա պատվիրված սպանություն է:

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ երկու հոդվածներով՝ «Սպանություն» և «Զենքի անօրինական շրջանառություն»:




Լրահոս