
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ՀՀԿ-ական գործարար Տիգրան Արզաքանցյանը Գեղարքունիքի մարզի թիվ 9 ընտրատարածքի ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների մեջ հայտնվել է վերջին տեղում` ստանալով ընդամենը 3.912 ձայն։ Փաստորեն նա հերթական անգամ հայտնվեց կոտրած տաշտակի առաջ, երբ իշխանությունները հերթական անգամ քցեցին Արզաքանցյանին` նրան պատգամավոր դառնալու խոստումներ տալով։ Ինչպես պարզվեց` ջուրն ընկան Արզաքանցյանի ոչ միայն ջանքերը, այլև` փողերը»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: