Մեհրիբան Ալիևան կրկնել է Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևան կոչ է արել հայ մայրերին «իրենց որդիներին չզոհաբերել հանուն Երևանի օկուպացիոն քաղաքականության»: Այս մասին հայտնում է Interfax.az-ը:

«Դիմելով հայ մայրերին՝ ցանկանում եմ ասել՝ թույլ մի՛ տվեք ձեր որդիներին զոհ դառնալ: Հակամարտությունը պետք է կարգավորվի կարճ ժամանակահատվածում»,-ասել է Ալիևան ադրբեջանական բանակի՝ ապրիլյան պատերազմի ժամանակ վնասվածքներ ստացած զինծառայողների և սպաների հետ հանդիպման ընթացքում:

Նա նաև հայտարարել է, որ «Ադրբեջանը խաղաղասեր երկիր է»: Ալիևան ընդգծել է, որ Բաքուն երբեք «չի համակերպվի Լեռնային Ղարաբաղի կորստի հետ»:

Հիշեցնենք, որ Ալիևան նշանակվել էր Ադրբեջանի փոխնախագահ 2017թ. փետրվարի 21-ին:

Այսպիսով, Մեհրիբան Ալիևան կոչ է անում նույն այն շեշտադրումով, ինչպիսին արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` տարածքները տվեք, որպեսզի չզոհվեք:




Լրահոս