
Համացանցում են հայտնվել երեկ Սանկտ Պետերբուրգում պայթյուն իրականացրած ենթադրյալ կասկածյալ 22-ամյա ղրղզ Աքբարժոն Ջալիլովի նոր լուսանկարները:
Ահաբեկչություն իրականացնելու մեջ նրա ներգրավվածությունը հաստատել են Ղրղզստանի հատուկ ծառայությունները:
Կադրերում երիտասարդը թեթևակի ժպտում է: Հրապարակվել են նաև հանցանքի վայրում վերջինիս խեղված մարմնի լուսանկարները:
Իրավապահ մարմինները ենթադրում են, որ Ջալիլովը գործի է դրել ինքնաշեն պայթուցիկ սարք: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության զոհ է դարձել 14 մարդ: