
Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է թուրք-սիրիական սահմանին ենթադրյալ չեչեն ահաբեկչի ձերբակալության մասին, ում մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինանլի շրջանում Սիրիայից Թուրքիա ներթափանցման փորձի ժամանակ 18 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ 9 տղամարդ, 4 կին և 4 երեխա: Ձերբակալվածների թվում չեչեն կա, ում մոտից 1,5 կգ պայթուցիկ նյութ, պայթուցիկ սարքեր և 2 նռնակ է առգրավվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գլխավոր շտաբում հայտնել են նաև , որ չեչենը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել տարածաշրջանում: Հետաքննություն է ընթանում: