Բաքվում ձերբակալված Մարատ Գալուստյանին կարտահանձնե՞ն Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում ձերբակալված և քննչական մեկուսարանում գտնվող ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանը հայտնել է, որ ձերբակալման առաջին օրերին իրեն ծեծի են ենթարկել: Մարատի հետ զրույցի ձայնագրությունը Ֆեյսբուքում տարածել է նրա քույրը՝ Մարիաննա Միրզոյանը:

«Ինձ այստեղ ծեծել են: Ես պատկանում եմ այն ազգությանը, որը չպետք է նստի ադրբեջանական բանտում: Ես մեղավոր չեմ, թմրանյութ չեմ օգտագործել, առավել ևս թմրանյութի վաճառքով չեմ զբաղվել»,- ասել է Մարատը մարտի 31-ին քրոջ հետ զրույցի ժամանակ:

Rusarminfo-ի հետ զրույցում Մարատի քույրը հայտնել է, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները Մարատին պատմել են Ռուսաստանին արտահանձնելու հնարավորության մասին:

Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով դատականը նիստը կկայանա ապրիլի 13-ին:




Լրահոս