Հայաստանը կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի ձևավորման նախաշեմին է. Freedom House

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի ձևավորման նախաշեմին է: Այս մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում, որը կրում է «Nations in Transit 2017: The False Promise of Populism» («Անցումային փուլի երկրներ – 2017. Պոպուլիզմի կեղծ խոստումներ) անվանումը:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը մոտ է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի ձևավորմանը: Ընդ որում, ինչպես հայտարարում է կազմակերպությունը. Հայաստանին քաղաքական բազմակարծության անհրաժեշտ միջոցներ է պահպանում, որոնք կանխում են մեկ մարդու կամ խմբի լիիրավ տիրապետություն:

Զեկույցում ՀՀ-ն միակ երկիրն է, որը ներկայացվում է, որպես կիսակոնսոլիդար ավտորիտար ռեժիմով, այն դեպքում, երբ Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը բնորոշվում են որպես կոնսոլիդար ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներ:

Freedom House-ը հիշեցնում է, որ անցած տարի Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ անցկացվեցին, որոնք ուղղված էին գործող կարգերը պահպանելուն: Մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատում էր, որ փոփոխություններն անհրաժեշտ են խորհրդարանի իշխանության ամրապնդման համար, սակայն, ինչպես ասվում է զեկույցում, բարեփոխումների իրական արդյունքը նախագահի կուսակցության և օլիգարխիկ էլիտայի ամրապնդումն է:

Զեկույցում Հայաստանը վատթարացրել է ժողովրդավարության ցուցանիշները 5.36 բալիս հասնելով 5.39-ի (երկրի ժողովրդավարությունը գնահատվում է 1-7 բալ սանդղակով, որտեղ 1-ն ամենաժողովրդականն է, 7-ը՝ ամենաքիչը): Վրաստանում ցուցանիշը կազմել է նույնը ՝ 4.61 բալ: Ադրբեջանում նվազել է 6.86-ից հասնելով 6.93, Ռուսաստանում՝  6.50-ից՝ 6.57:




Լրահոս