
Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին` առաջինը սահմանադրական փոփոխություններից եւ երկրում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումից հետո:
Ազգային ժողով անցան քաղաքական չորս ուժեր` «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները, «Հայ յեղափոխական դաշնակցությունը»:
Նկատենք, որ ԱԺ այս ընտրություններն առավել քան կարեւոր են. քանի որ միակ հնարավորությունն է լինելու առաջիկա հինգ տարիների իշխանությունը ձեւավորելու հարցում: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում այլեւս չեն անցկացվելու նախագահական ընտրություններ:
Եվ այսպես, հասկանալու համար` ում են տվել իրենց ձայնը ՀՀ քաղաքացիները, գո՞հ են արդյոք արդյունքներից և ինչպես են գնահատում ընտրությունների ընթացքը, ArmLur.am-ը հարցախույզի դուրս եկավ:
Պարզեցինք` քաղաքացիների հույսերն արդարացել են մասնակի:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան