ArmLur.am-ի նկարանող խումբը քիչ առաջ Թումանյան 26/ա հասցեում նկատել է մի խումբ ոստիկանների: Հասկանալու համար` ինչու են նրանք այդտեղ հավաքվել, ArmLur.am-ը փորձեց պարզել նրանցից:
Վերջիններս մեզ տեղեկացրին, որ տաքսու վարորդը մեքենան սխալ տեղ է կայանել` խանգարելով հետիոտնի անցուդարձը, որից հետո դիմել է փախուստի:
Սակայն ականատեսներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ տաքսու վարորդը, հարվածելով ոստիկանին, դիմել է փախուստի:
Այս առնչությամբ ArmLur.am-ը կրկին զրուցեց հավաքված ոստիկանների հետ, որոնք, սակայն, ո′չ հերքեցին, ո′չ հաստատեցին տեղեկությունը:
Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ միջադեպ է եղել, որին տրվել է իրավական գնահատական:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան