ArmLur.am-ը տեղեկանում է, որ հինգշաբթի կայանալիք կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված է ապրիլի 17-ը ոչ աշխատանքային օր նշանակելու մասին որոշման նախագիծը:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից»,- ասվում է որոշման նախագծում:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: