Հաճախ մենք ոչնչով չտարբերվող, անօգուտ իրեր ենք հայտնաբերում տանը կամ փողոցում և դեն նետում դրանք: Սակայն հնարավոր է, որ մեր ձեռքում ինչ-որ թանկարժեք իր է, որի մասին կարելի է միայն երազել:
Պատմության մեջ նման օրինակներ, որոնք իրենց տերերին անհոգ ապագա են ապահովել.
Ոսկե գավաթ
Ջոն Վեբերը, սովորական տղա Անգլիայից, 1945թ. իր պապից նվեր ստացավ այս անհասկանալի բաժակը: Նա երկար տարիներ այն պահում էր անկողնու տակ արկղի մեջ:
Սակայն դա իրականում բաժակ չէր, այլ մաքուր ոսկուց գավաթ` պատրաստված Պարսկաստանում ավելի քան 2300 տարի առաջ: Արժեքը` 53 հազար դոլար:
Action Comics ամսագիր, #1
Նոր գնված տան պատը քանդելիս շինարար Դևիդ Գոնսալեզը Մինեսոտայից հայտնաբերեց 1938թ.-ի կոմիքսը: Այդ համարը գնահատվում է նրանով, որ հենց դրանում առաջին անգամ հայտնվեց Սուպերմենը: Արժեքը` 175 հազար դոլար: Համարի կրկնօրինակը վաճառվել է 2014թ. 3,2 մլն դոլարով:
Ջոն Կոնստեբլի նկարը
Ռոբին Դարվելը $ 46-ով աճուրդի ժամանակ տարբեր իրերով արկղ ձեռք բերեց, որում հայտնաբերվեց նաև այս նկարը: Եվ միայն նրա որդին նկարի վրա տարօրինակ գրություն հայտնաբերեց: Նա սկսեց հետաքննել և պարզեց, որ նկարը պատկանում է Մեծ Բրիտանիայի նկարիչներից մեկին` Ջոն Կոնստբելին և արժե 390 հազար դոլար:
Royal One սև օպալ, 306 կարատ
306-կարատանոց սև օպալը, որը կոչվում է Royal One, հայտնաբերվեց Ավստրալիայում 1999թ.: Հանքագործ Բոբբին , ով իր ազգանունը թաքցնում է, աշխատանքի վերջին օրը թոշակի անցնելուց առաջ տուն տարավ մի դույլ` հույս ունենալով ինչ-որ թանկարժեք բան հայտնաբերել: Քարերից մեկի վրա նա կապույտ գույնի փայլ տեսավ և 2 տարի զբաղվեց դրա մշակմամբ: Եվ երբ հասկացավ, թե ինչ է գտել, գողերից հեռու պահեց: 14 տարի անց քարը վաճառքի հանվեց և այժմ գնահատվում է 3 մլն դոլար:
Անկախության հռչակագրի կրկնօրինակը
1989թ. Փենսիլվանիայում մի տղամարդ շրջանակով նկար գտավ: Նկարը նրան դուր չեկավ, նրան հետաքրքրում էր միայն շրջանակը: Այդ իսկ պատճառով տուն գալով նա հանեց այն շրջանակից, սակայն նկարի հետևում փաստաթուղթ գտավ, որը 1776թ. անկախության հռչակագիրն է: Տղամադրն այն վաճառեց 1991թ. $ 2,4 միլիոնով, իսկ 2000թ. այն վերավաճառվեց $ 8,1 միլիոնով:
Չինական ծաղկաման
Այն հայտնաբերվել է տան վերանորոգման ժամանակ և հույս ունեին վաճառել մի քանի դոլարով: Սակայն ծաղկամանը պատրաստված էր XVIII դարում Չինաստանում: 2010թ. այն վաճառվեց $ 83 միլիոնով: Գնորդի անունը հայտնի չէ:
Black Star Queensland շափյուղա, 733 կարատ
1938թ. 12-ամյա Ռոյ Սփենսերը հայտնաբերեց մուգ մոխրագույն քարն ու այն տվեց հորը, ով հանքագործ էր: 9 տարի այն օգտագործվեց որպես դռնա բռնակ, մինչ Լոս Անջելեսից հայտնի ոսկեգործներ Ղազանչյան եղբայրները, չգնեցին քարը 18 հազար դոլարով: Այժմ այն գնահատվում է 88 մլն դոլար: