Ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել ապրիլյան պատերազմից մեկ տարի անց, ի՞նչ հնարավոր զարգացումներ են հնարավոր: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Մանվել Եղիազարյանի հետ:
«Էական կադրային փոփոխություններ տեղի ունեցան մինչև ամենավերևի շեմը, բայց քաղաքական շատ հարցեր օդում կախված մնացին, որևէ էական մոտեցում չցուցաբերվեց քաղաքականության մեջ: Ինչի հետևանքով էլ բանակցային գործընթացն անիմաստ դարձավ և կանգ առավ»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը բարդ իրավիճակի մեջ ընկավ քառօրյա պատերազմից հետո:
«Ադրբեջանը կախյալ երկիր է, և այս կամ այն որոշումն ընդունելու համար պետք է «դաբրո» ստանա, ինչպես ապրիլյանի ժամանակ էր»,- ընդգծեց նա:
Լիդա Եղիազարյան