ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրություններից հետո մեզնից ինչ-որ բան են ուզելու.Ղարաբաղի հետ կապված քննարկումներ են եղել. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ: Նա նշեց, թե ընտրությունների արդյունքներն անակնկալ չեն իր համար, սակայն անակնկալ է ՀՎԿ-ի՝  խորհրդարան չանցնելը:

«Ինձ համար միայն անհասկանալի մնաց, թե ինչու Արթուր Բաղդասարյանի կուսակցությունն այդ հինգ տոկոսը չստացավ: Դատելով այն ընտրություններից, որ եղավ Վանաձորում և Գյումրիում` ինչ-որ տրանսֆորմացիա եղավ»,- նշեց նա:

Կարապետյանն ընդգծեց, որ երբեք չի հավատացել և հիմա էլ շարունակում է չհավատալ, որ Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել: Նրա խոսքով, այս ընտրություններից հետո երկու կարևոր հարց է մնացել: «Առաջին՝ այս ընտրություններն ինչ են փոխելու Հայաստանի կյանքում: Սա մի խնդիր էր, որ ոչինչ չփոխեց: Եվ երկրորդ` երբ աշխարհը բոլոր կողմերից գովում է ընտրությունները, ես միշտ մտածում եմ, որ մեզնից ինչ-որ բան են ուզելու՝ հատկապես այս «լեգիտիմ» խորհրդարանից: Մոտավորապես, հասկանում եմ՝  ինչ են ուզելու: Այն պարագան, որը հիմա քննարկվում է Ղարաբաղի հարցի հետ կապված (քննարկումներ են գնացել, որի մասին դեռ չի խոսվում): Ծրագիրը, որը հիմա է քննարկվում, ուզում է` Պուտինը Թրամփի ձեռքը բռնած գա, անիրագործելի է: Դուրս է գալիս, որ Հայաստանը պատրաստ է զիջումների, իսկ Ադրբեջանը ոչ մի զիջման պատրաստ չէ»,- հավելեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի  տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս