
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի նաև Երևանի ավագանու ընտրություններին: Այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, թե ով է լինելու քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածուն: Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե քաղաքապետի թեկնածուն լինելու է Արման Վարդանյանը: Սակայն հիմա հստակ է, որ նրա թեկնածությունը չի հաստատվել: Հիմա քննարկումներ են գնում, և «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում՝ այդ թեկնածուն լինի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա խորհրդարանական ընտրություններին ևս պետք է մասնակցեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, սակայն վերջին պահին հայտարարեց, որ առհասարակ չի մասնակցում ընտրություններին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: