
Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իր կողմից առաջադրված թեկնածուների դիտորդների, վստահված անձանց խոստացած գումարները դեռ չի տվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին խմբագրություն զանգահարած այն քաղաքացիները, որոնք մարզերի տարբեր ընտրատեղամասերում հանդես են եկել որպես ՀՎԿ վստահված անձ կամ դիտորդ: Ավելին՝ նրանից շատերը փորձել են կապ հաստատել գումար խոստացողների հետ, սակայն նրանց հեռախոսահամարները խորհրդարանական ընտրությունների հաջորդ ողջ օրվա ընթացքում անջատված են եղել:
Տեղեկանալու համար, թե ինչու են կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները «քցել» քաղաքացիներին, «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանի հետ: Սակայն վերջինս անմիջապես հայտարարեց, թե նման բան չկա: