
ՀՀԿ ցուցակով պատգամավորական մանդատ ստացողների թվում կլինի նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, որն իշխող կուսակցության համամասնական ցուցակի 24-րդ հորիզոնականում էր:
Նկատենք, որ Ջ. Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ընկերուհին է եւ ՀՀԿ ընտրացուցակի անցողիկ տեղում հայտնվել ու հիմա էլ պատգամավորական մանդատ է ստանում հենց առաջին տիկնոջ շնորհիվ: Թափուր է մնալու սոցապ փոխնախարարի տեղը: