
Մոսկվայում Կուտուզովի պողոտայում գտնվող «Տարվա եղանակներ» կինոթատրոնում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը, փոխանցում է Rusarminfo-ն:
Հաղորդվում է, որ փակ ցուցադրության կազմակերպիչները «Գազպրոմ-մեդիա Հոլդինգ»-ը, «Ցենտրալ պարտներշիփ» կինոընկերությունն ու Ռուսաստանում ՀՀ դեսպանատունն են եղել:
Ռուսաստանում ֆիլմը վաճառքի կհանվի ապրիլի 27-ից:
Քըրք Քըրքորյանի միջոցներով ստեղծված «Խոստումը» (The Promise) ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին հոլիվուդյան կինոնկարն է: Ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է, գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկն ու Շառլոտա լե Բոնը: