Ցանկացած պարագայում մենք մեր գործունեությունը շարունակելու ենք: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ առկա է ոչ լեգիտիմ խորհրդարան և ոչ լեգետիմ իշխանություն:
«Իշխանությունը չի կարողանա քաղաքացու շահը սպասարկել, ոչ Արցախի հարցում ինչ-որ դրական քայլեր իրականացնել: Մենք ունեցանք իրավիճակ, որ քաղաքական պրոցեսների հետևանքով դուրս մնացինք խորհրդարան: Եղավ սև քարոզչության արդյունք, և իշխանությունների կողմից ուղղորդված քվեարկություն», – նշեց նա:
Մարտիրոսյանը հավելեց, որ իր կարծիքով ունենք երեք անձի կողմից ձևավորած խորհրդարան: «Երեք անձինք, ովքեր ձևավորել են խորհրդարանը, հետևյալն են՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան. այլ ուժեր և այլ անձինք ես չեմ տեսնում: Գնահատականս կարող է կոշտ է հնչում, բայց ակնհայտորեն երկար ժամանակ ունենալու ենք հասարակության շահերի պաշտպանության խնդիր», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում