Ֆրանսիան շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակտիվ գործունեությունը. Օլանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ակտիվ գործունեությունը: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նամակում, փոխանցում է ԱզերԹաջ գործակալությունը:Նամակը հղվել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:

«Կարող եք վստահ լինել, որ Ֆրանսիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, ակտիվորեն կաշխատի և կիրականացնի իր առջև դրված պարտավորությունները՝ բանակցությունների ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման համար, որը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար»,-ասվում է ուղերձում:




Լրահոս