Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:
Նրա խոսքով, ընտրություններից հետո որոշ ուժեր կվերանան, որոշ ուժեր կմիավորվեն, որոշ ուժեր էլ կփորձեն իրենց ակտիվությունը ցույց տալ արդեն Երևանի ավագանու գալիք ընտրությունների ժամանակ: Հարցին՝ ինչ անակնկալներ եղան ընտրությունների արդյունքներով, նա պատասխանեց.
«Շահագրգիռ եմ եղել, որ խորհրդարանում ներկայացված լինի սոցիալիստական գաղափարախոսությամբ քաղաքական ուժ, որը ՀՅԴ-ն է: Խորհրդարանն առանց Դաշնակցության չէր կարող ունենալ այն համնուհոտը, որ պետք է ունենար: Խորհրդարանը չէր կարող լիներ առանց լիբեռալ ուժերի. ԵԼՔ դաշինքն այս պարագայում արևտամետ ուժ է»:
ՀՀԿ փոխնախագահի համար անակնկալ էր ՀՎԿ-ի` նվազագույն շեմը չհաղթահարելու հանգամանքը: «Մի քիչ անակնկալ էր ՀՎԿ-ի ցուցանիշը, որովհետև վերջին ստուգատեսը ՏԻՄ ընտրություններն էին, որտեղ ՀՎԿ-ն պատկառելի ձայներ ստացավ և ձևավորեց խմբակցություններ»,- հավելեց նա:
Խոսելով ՀՅԴ-ի հետ համագործակցության շարունակման մասին` նա ընդգծեց. «Փաստացի այս հարցը չի քննարկվել: ՀՅԴ-ի հետ մեր հարաբերությունները մեկնարկեցին հետսահմանադրական փուլում՝ ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված: Որևէ խնդիր չեմ տեսնում դադարեցնելու համար համագործակցությունը»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Տաթև Հարությունյան