ՖՈՏՈ. Հնարքներ, որոնք կվերադարձնեն հագուստի ճերմակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հագուստի ճերմակությունը պահելը դժվար խնդիր է: Ամենահնարավոր հետքերը, դեղնածությունը կամ մոխրագույն երանգը, որը հայտնվում է մի քանի անգամ լվանալուց հետո կարող են փչացնել սիրելի հագուստը:

Խորամանկ հնարքներ, որոնց շնորհիվ կարելի է պահպանել իդեալական ճերմակություն:

Լվացող միջոց,պերօքսիդ և սոդա

3 բաղադրիչները խառնեք 4:2:1 հարաբերակցությամբ և քսեք դեղնած հատվածին:

Ամոնիակ

Ամոնիակը կարող է հեռացնել այնպիսի բարդ հետքեր, ինչպիսին օրինակ արյունն է: Մաքրելուց առաջ ձեռնոց հագեք  և լավ օդափոխեք տարածքը:

Մանկական ցանափոշի

Մանկական ցանափոշին օգնում է ազատվել յուղոտ հետքերից: Նախ հետքի վրա սովորական անձեռոցիկ դրեք, որպեսզի այն ներծծվի, ապա ցանափոշի լցրեք, թողեք 10-15 րոպե, ապա լվացեք սովորական միջոցով:

Ասպիրին 

3-4 կոճակ ասպիրին դրեք լվացքի մեքենային ներսում հագուստի հետ միասին, որպեսզի այն չդեղնի:  Հաբերը կարող են նաև հեռացնել դեղին քրտինքը:

Սպիտակ հաց

Սպիտակ հագուստի վրա տոնային կրեմը կամ շրթներկի հետքը աշկարելի է հեռացնել սպիտակ հացի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է հացի սպիտակ հատվածով գունդ սարքել և քսել հետքի վրա , խորհուրդ է տրվում մաքրել հետքը հայտնվելուց անմիջապես հետո: Դրանից հետո կարելի է լվանալ սովորական միջոցով:

Ապակիները մաքրող միջոց

Գրիչի հետքը մաքրելու համար կօգնի ապակիներ մաքրող միջոցը: Ցանեք այն հետքի վրա , թողեք 5 րոպե:

Կիտրոն

Սպիտակ ներքնազգեստը լվացքի մեքենայի մեջ դնելուց առաջ պահեք կիտրոնով ջրի մեջ:

Բորաթթու

Բորաթթուն արդյունավետ միջոց է քրտինքի դեղին հետքերը հեռացնելու համար: Այն պետք է թողնել հետքի վրա 15-20 րոպե:

Կավիճ

Լվանալուց առաջ կավիճ քսեք հետքի վրա: Հետքը կանհետանա արագ և արդյունավետ:

Ամանները լվանալու մեքենայի համար փոշի

Սպիտակ իրերին նախկին տեսքը վերադարձնելու համար  սովորական փոշիի հետ խառնեք ամանները լվանալու մեքենայի համար նախատեսված փոշին:




Լրահոս