ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել խորհրդարանական ընտրությունների արդյունքներից տվյալներ, որոնք կարելի է նաև անակնկալ համարել: Այսօր ներկայացրել էինք թիվ մեկ ընտրատարածքի անակնկալները. այժմ կներկայացնենք, թե ինչ արդյունքներ են գրանցվել երկրորդ ընտրատարածքում:
Այս ընտրատարածքն իր մեջ ներառում է Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանները և այս ընտրատարածքից նոր խորհրդարանում ներկայացված կլինի չորս պատգամավոր՝ Արման Սահակյան, Արտակ Սարգսյան (ՀՀԿ), Վահան Կարապետյան (Ծառուկյան դաշինք) և Գևորգ Գորգիսյան (ԵԼՔ դաշինք): Իսկ այժմ ներկայացնենք, թե որքան ձայն են ստացել հանրությանը հայտնի գործիչները:
Այս ընտրատարածքում առաջադրվել էր նաև նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, ով երկար ժամանակ քաղաքականության մեջ չէր երևում՝ ֆինանսական խնդիրներ ունենալով: Այս ընտրատարածքում նա ստացել է 5111 ձայն, որը սակայն դաշինքի կազմում միայն երրորդ ցուցանիշն է և բավարար չէ խորհրդարանում լինելու համար:
Այս ընտրատարածքում Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ուներ միանգամից մի քանի հայտնի թեկնածու: Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը ստացել է 264 ձայն, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ 1128 ձայն, իսկ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը՝ 388 ձայն:
Ամենահայտնի թեկնածուները թերևս ՀՀԿ-ականներն էին, սակայն ոչ բոլորը բավարար թվով ձայներ հավաքեցին:
Արթուր Գևորգյան՝ 10150 ձայն
Տավրոս Գևորգյան՝ 8337 ձայն,
Արման Բաբլոյան՝ 2298 ձայն,
Արտյոմ Մովսեսյան՝ 1246 ձայն,
Ալբերտ Երիցյան ՝ 1157 ձայն:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առանցքային թեկնածուն այս ընտրատարածքում Արմեն Մարտիրոսյանն էր, ով ստացել է 872 ձայն:
ՀՅԴ-ից առաջադրվել էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, ով այս ընտրատարածքում կարողացավ ստանալ միայն 1117 ձայն: