Այսօր ունենք մի ուրիշ կարգի բանակ. ապրիլյան պատերազմի դասերը ըստ Արցախի ԱԺ պատգամավորի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմից շուրջ մեկ տարի է անցել: ArmLur.am-ը քառօրյա պատերազմի դասեր քաղել-չքաղելու և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեց  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ:

-Պարո՛ն Հյուսնունց, ապրիլյան քառօրյա պատերազմից շուրջ մեկ տարի է անցել: Ձեր կարծիքով, այս մեկ տարվա ընթացքում հայկական բանակում  ի՞նչ իրական փոփոխություններ են տեղի ունեցել:

-Այս մեկ տարվա ընթացքում մեծածավալ, տքնաջան աշխատանք է կատարվել իշխանությունների կողմից: Այսօր սահմանի ամբողջ երկայնքը վերազինվել է տարբեր տեսակի զինամթերքով և պաշտպանական կոմունիկացիաներով: Այս տարի, անցած տարվա համեմատ, ավելի քիչ զոհեր ենք ունեցել: Արդյունքներն արդեն կան, և դրանք ազդում են բանակի մարտունակության, զինվորների, սպաների հոգեբանության վրա:

Կարծում եմ` այս մեկ տարվա ընթացքում լուրջ արդյունքներ են գրանցվել: Այն գումարները, որոնք ուղարկվել են ներսից, դրսից վստահեցնում եմ՝ ամեն մի լումա ծառայել է իր նպատակին, և այսօր ունենք  մի ուրիշ կարգի բանակ: Թշնամին էլ է արդեն զգում, որ ցանկացած ոտնձգության դեպքում ռազմական գործողությունները կտեղափոխվեն թշնամու տարածք:

Ադրբեջանը, մոռանալով մեկ տարի առաջվա տեղի ունեցածը,  շարունակաբար փոձում է սադրանքներ փնտրելով պատերազմ հրահրել: Ձեր կարծիքով, հնարավո՞ր են նոր զարգացումներ:

-Չի կարելի 100%-ով ամեն ինչ բացառել, բայց իմ կարծիքով լայնամասշտաբ պատերազմի որևէ նախանշան չկա, քանի որ թշնամին գիտի՝ ինչ կորուստներ ունեցել են ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, բազմապատկվելու են: «Ալիևների ու  փաշաևների» կլանը սեփակաշնորհել է Ադրբեջանի հիմնական կապիտալը: Իրենց, նույնիսկ պետք չէ Ղարաբաղի հիմնահարցի լուծումը: Ինչքան էլ իրենք Ղարաբաղ ուզեն, ինչքան էլ խնդրի լուծման եղանակների մասին խոսեն, փաստ է այն, որ իրենց պետք է յուրացնել Ադրբեջանի ողջ կապիտալը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս