Արտեմ Ասատրյանը կկորցնի՞ պաշտոնը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի լինի նոր կառավարության կազմում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նրա ղեկավարած նախարարության ենթակա գերատեսչություններում այս ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալներն ու ֆինանսական չարաշահումներն են, որոնց առթիվ որոշ դեպքերում հարուցվել են քրեական գործեր: Խոսքը, հիշեցնենք, միլիոնավոր դոլարների մասին է:

Իսկ նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Դեռ մեկ ամիս եւ ավել ժամանակ կա, եւ ես չեմ կարող մեկնաբանել որեւէ տեղեկատվություն, երբ իրականում որոշում չկա»։ Մինչ այդ նշենք՝ քանի որ ՀՀԿ-ն պաշտոնական տվյալներով բացարձակ մեծամասնություն է կազմել ԱԺ ընտրություններում, հենց այս կուսակցությունն էլ կկազմավորի կառավարությունը, եւ վերստին վարչապետ կնշանակվի Կարեն Կարապետյանը: Հայտնի է նաեւ, որ ՀՀԿ-ն կշարունակի կոալիցիոն համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, իսկ թե քանի պորտֆել կտրվի ՀՅԴ-ին, ու, ընդհանրապես, ովքեր կլինեն նոր կառավարության կազմում, դեռ որոշված չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօվա համարում:




Լրահոս