Ռուսաստանի քննչական կոմիտեն Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեի հետ համատեղ ստուգում է վարկածն այն մասին, որ էթնիկ ուզբեկ Աքբարժոն Ջալիլովը կարող էր կարգավորումներ ստանալ իր ազգականներից Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչություն նախապատրաստելու համար, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ մեկ ամիս առաջ մեկնելով հարազատ Օշ (Ղրղզստան) ընտանիքի մոտ՝ Ջալիոլովը կարող էր ակտիվորեն շփվել ուզբեկ ծայրահեղականների հետ, ովքեր անդամակցում են Սիրիայի տարածքում գործող «Տուահիդ վալ-ջիհադ» խմբավորմանը: Նրանցից շատերը հենց ապրում են Ղրղզստանի Օշի շրջանում:
Անցած տարի այդ կազմակերպությունը ահաբեկչական էր ճանաչվել Ղրղզստանում:
Պարբերականը հիշեցնում է, որ Ղրղզստանից Ռուսաստան ժամանակ Ջալիլովի ծնողները ճանաչել են նրա դին լուսանկարով, իսկ պետերբուրգյան բնակարանում հայտնաբերվել է սկոտչ, փայլաթիթեղ և ռումբի պատրաստման համար այլ իրեր, որոնք չեզոքացվել են «Պլոշադ վոսստանիա» կայարանում:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 14 մարդ, վիրավորում ստացել 50-ը: Քննությունը կարծում է, որ ռումբը պայթեցրել է ահաբեկիչ-մահապարտ Աքբարժոն Ջալիլովը: