
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ հրավիրված սիրիական Հան-Շեյհուն քաղաքում քիմիական հարձակումից հետո, անարդյունք է ավարտվել, փոխանցում է Associated Press-ը: Մասնակիցները չեն կարողացել ընդունել բանաձևի նախագիծը՝ պատրաստված ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից:
Բանակցություններն ավարտվել են առանց քվեարկության այն բանից հետո, երբ Ռուսաստանը մերժել է առաջարկված բանաձևը՝ այն անվանելով «բացարձակ անընդունելի»:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը հայտարարել է, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Դամասկոսը պատասխանատվություն չեն կրում հարձակման համար՝ հավելելով, որ հարձակման տեսագրությունը կեղծ է եղել: