Եվրոպայի ամենափոքր երկրներից մեկն ունի ամենահին պատմությունը. BBC-ն՝ Հայաստանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 միլիոն բնաչություն ունեցող Հայաստանը Եվրոպայում ամենափոքր երկիրն է, սակայն զգալի տեղ է զբաղեցնում համաշխարհային պատմության մեջ: Այս մասին ասվում է բրիտանական BBC ռադիոհեռարձակող կորպորացիայի հրապարակման մեջ:

«Հին հայկական պատմության հետքերը կարելի է տեսնել Գառնիի տաճարում, որը գտնվում է համանուն գյուղում Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում: Հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ.ա. I դարում և համարվում է Հայաստանի ամենաայցելվող տուրիստական վայրերից մեկը (տարեկան 136 000 այցեու)»,-նշում է BBC-ն:

Որպես պատմական ապացույց ВВС-ն նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող Գեղարդի վանքը (IV դար), որը գտնվում է Գառնիի հյուսիս-արևելքում:

«Վանքը անվանվել է Գեղարդ (նիզակ) վանքում գտնվող նիզակի պատվին, որով  խոցել են խաչված Հիսուս Քրիստոսին: Այն պահվել է Գեղարդում 500 տարվա ընթացքում, մինչև այն տեղափոխել են Էջմիածնի մայր տաճար, որը գտնվում է Վաղարշապատում»,-նշում է BBC-ն:

Բրիտանացի լրագրողները հատուկ ուշադրություն են հատկացնում հայկական խաչքարներին:

«IX  դարում ստեղծված խաչքարները ունիկալ դիզայն ունեն, փորագրված խաչերով և ծաղկային մոտիվներով, առաջին հերթին խորհրդանշում են հոգու փրկությունը»,-գրում է հրապարակման հեղինակը:

Նյութի վերջում BBC-ն Սյունիքի մարզում գնտվող հնագույն Քարահունջը համեմատում է անգլիական Սթոունհենջի հետ՝ նշելով, որ դրանք համադրելի են տեսքով և տարիքով :




Լրահոս