Որքան ձայն են ստացել թիվ 3 ընտրատարածքի հայտնիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.am-ը ներկայացրել էր, թե որքան ձայն են ստացել թիվ մեկ և թիվ երկու ընտրատարածքներում վարկանիշային կարգով առաջադրված հայտնի թեկնածուները: Այժմ կներկայացնենք, թե ինչ պատկեր է թիվ երեք ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից այս ընտրատարածքում առաջադրված էր  Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ով կարողացավ ստանալ 831 ձայն: Նշենք, որ նա որոշում է կայացրել «Ելք» դաշինքի ցուցակով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

ՀՎԿ-ից այս ընտրատարածքում առկա էին միանգամից երկու հայտնի թեկնածու, երկուսն էլ գործող պատգամավոր: Հեղինե Բիշարյանն այս ընտրատարածքից ստացել  է 1621 ձայն, Լևոն Դոխոլյանը՝  375 ձայն:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքից էլ առաջադրված էր Հակոբ Հակոբյանը, ով ստացել է 1068 ձայն:

Հավելենք, որ այս ընտրատարածքից խորհրդարան կգնան «Ելք»-ից Արարատ Միրզոյանը՝ 3999 ձայն, «Ծառուկյան» դաշինքից Հարություն Ղարագյոզյանը՝ 8483 ձայն, ՀՀԿ-ից Սամվել Ալեքսանյանը՝ 42472 ձայն, Արայիկ Հովհաննիսյանը՝ 19710 ձայն և Կորյուն Նահապետյանը՝ 1046 ձայն:




Լրահոս