Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր: Այս տարի օրվա թեման «Դեպրեսիան» է, իսկ կարգախոսը. «Եկ խոսենք»:
Այդ առիթով ապրիլի 7-ին, ժամը 10:00-ին ԱՀԿ հայաստանյան գրասենյակը ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) հետ համատեղ հրավիրում է մամուլի ասուլիս, որը տեղի կունենա ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում (հասցեն` Երևան, Պետրոս Ադամյան 14):
Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՄԱԿ մշտական համակարգող ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը: