Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն աջակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:
«Օսկար Այզեկը, Քրիստիան Բեյլն ու Շառլոտա լե Բոնը Թերի Ջորջի ղեկավարությամբ հիանալի են խաղացել իրենց դերը «Խոստումը» ֆիլմում, որը շուտով մեծ էկրանին կհայտնվի: Ես ծափահարում եմ ֆիլմի ողջ թիմին և իմ ընկերոջը՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյին, ում տաղանդն ու գործին նվիրվածությունը այդ ֆիլմը կյանքի կոչեցին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է դերասանը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերն կկայանա ապրիլի 21-ին:
Քըրք Քըրքորյանի միջոցներով ստեղծված «Խոստումը» (The Promise) ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին հոլիվուդյան կինոնկարն է: Ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է, գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկն ու Շառլոտա լե Բոնը: