ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:
Նա Դավիթ Լոքյանին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը և Կառավարության աշխատակազմում քննարկում կազմակերպել: «Խոսքը յուրաքանչյուր մարզից երկու-երեք «չեմպիոն» ծրագրերի մասին է: Խորհրդակցությանը ներկա կլինեն նաև մարզպետները:
Խորհրդակցության ժամանակ հայտարարելու ենք, թե ինչ պրինցիպով ենք ընտրում երկու հարյուր համայնքապետներին` գերմանական կառավարության հետ համապատասխան դասընթացներում, նաև հայտարարելու ենք, թե երբ են սկսվում մարզպետների դասընթացները Ամերիկյան համալսարանում»,- ասաց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: