Հայտնի է, որ ավելորդ կիլոգրամներն ավելանում են նստակյաց կյանքից, սթրեսից, շատակերությունից: Սակայն քիչ դեր չեն խաղում նաև հորմոնները, որոնք պատասխանատու են նյութափոխանակության համար: Այդ պատճառով էլ եթե դուք նվազեցրել եք սննդի չափը, մեծացրել ֆիզիկական ճնշումը, սակայն արդյունք չկա, ապա դա պետք է մտածելու տեղիք տա:
«Մակերիկամային» քաշի ավելացում
Մակերիկամները մասնակցում են «հարվածիր կամ վազիր»` օրգանիզմի ռեակցիային, որն առաջանում է ի պատասխան սթրեսի: Եթե օրգանիզմը հաճախ է գտնվում սթրեսային իրավիճակում, ապա կարող է հանգեցնել հորմոնալ դիսբալանսի:
Մակերիկամների աշխատանքի խախտման ախտանշաններ.
– ճարպակալում որովայնի և իրանի շրջանում
– լցված դեմք և վիզ, սակայն միևնույն ժամանակ նիհար ձեռքեր և ոտքեր
– արյան բարձր ճնշում
– արյան մեջ շաքարի բարձրացում, մկանների թուլացում, տրամադրության անկում
«Լյարդային» քաշի ավելացում
Լյարդը գլխավոր օրգաններից է, որը պատասխանում է առողջության և լավ ինքնազգացողության համար:Եթե դրա աշխատանքում խախտումեր են լինում, ապա հետևյալ ախտանշաններ են առաջանում.
– արյան մեջ շաքարի բարձր քանակ
– բարձր ճնշում և խոլեստերինի բարձր մակարդակ
– հոդացավեր, ալերգիա և մաշկային խնդիրներ
«Վահանաձև» քաշի ավելացում
Մարմնի կողմից էներգիայի օգտագործման արագությունը կարգավորում է վահանձև գեղձը: Եթե այն ոչ բավարար ակտիվ է, ապա քաշի ավելացում է նկատվում:Ախտանշանները.
– մկանային թուլություն
– մշտական հոգնածություն, քաշի ավելցուկ
– մազաթափություն
– դանդաղ սրտխփոց
– դեպրեսիա
Քաշի ավելացում ձվարանների աշխատանքի խախտման պատճառով
Այս պատճառը հատկանշական է կանանց համար, ում մոտ նկատվում է հորմոնալ դիսբալանս: Ախտանշաններ.
– քաշի ավելցուկ դիետայի և ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում
– քաղցր և կաթնամթերք ուտելու ցանկություն
– քաշի ավելցուկ իրանի ներքևի հատվածում
– ցավեր ձվարանների շրջանում