Beeline-ը հայտարարում է «Գտի՛ր քո հեռախոսը» ծառայության գործարկման մասին:
Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին բջջային սարքավորման կորուստի դեպքում ստուգել, արդյոք տվյալ սարքավորումն օգտագործվում է Beeline բջջային ցանցում, թե՝ ոչ:
Այն բաժանորդները, ովքեր կորցրել են իրենց բջջային սարքավորումը (բջջային հեռախոս, պլանշետ), կարող են այս ծառայության միջոցով տեղեկանալ, թե կորած սարքավորումը Ընկերության բջջային ցանցում օգտագործվում է, թե ոչ:
Հրահանգը պետք է ուղարկել միայն Beeline բջջային ցանցին միացած հեռախոսից:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Beeline-ի ցանկացած բջջային հեռախոսից հավաքել USSD հրահանգ՝ *150*IMEI#, որտեղ IMEI-ն համարախումբն է 15 թվանշաններից և եզակի է յուրաքանչյուր սարքավորման համար: Օրինակ՝ *150*123456789012345#։ Եթե բջջային սարքավորումը գործում է Beeline ցանցում, ապա hրահանգը մուտքագրելուց հետո բաժանորդը կստանա SMS ծանուցում, որ նշված IMEI-ով սարքավորումը գտնվել է:
Նշվում է նաև սարքավորման օգտագործման վերջին ամսաթիվը: Ընկերության ցանցում մուտքագրված IMEI չգտնելու դեպքում, բաժանորդը ստանում է SMS ծանուցում, որ նշված IMEI-ով սարքավորում չի գտնվել:
«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ կա նման հնարավորություն և մենք շարունակում ենք հետևել մեր բաժանորդների առաջարկներին և ցանկություններին՝ տրամադրելով նրանց առավել պահանջված, պարզ և հարմար ծառայություններ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ ծառայությունը հասանելի է Ընկերության բջջային կապի հետվճարային և կանխավճարային բոլոր բաժանորդներին, բացառությամբ՝ Ինտերնետի սակագնային փաթեթներին: Ծառայությունը վճարովի է: Յուրաքանչյուր հարցման համար ծառայության վճարը կազմում է 500 դրամ ներառյալ ԱԱՀ: Հարցմումների քանակը անսահամանափակ է:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: