229 հազար անգամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները սարքավորման մեջ ներմուծվել են ձեռքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները: Ըստ այդմ, տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 572 հազար 753:

Ընդ որում, այս թվից 229 հազար 757-ի դեպքում անձը հաստատող փաստաթղթի տվյալները սարքավորման մեջ է ներմուծվել ստեղնաշարով:  Տեղեկանում ենք նաև, որ զորամասում հաշվառված ընտրողների համար տպված կտրոնները 19 հազար 637-ն են, իսկ լրացուցիչ ցուցակի ընտրողների համար տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը կազմել է 6444 է:

Թիվ 35/57, 27/21, 20/09, 7/60, 14/15, 31/35, 19/04 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանհագրությունում չի լրացվել տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների թիվը: Տեխնիկական սարքավորման միջոցով տպված կտրոնների ընդհանուր թիվը նշված է 1 մլն 562 հազար 960, որը 9793-ով ավելի քիչ է, քան տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները:




Լրահոս