
Սանկտ Պետերբուրգում Սոլիդարնոստ պողոտայում բազմահարկանի բնակելի շենքում 2 պայթյուն է որոտացել: Այս մասին, ինչպես գրում է Life.ru-ն, հայտնել են ականատեսները:
Life-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններին արդեն հայտնել են դեպքի մասին:
Ականատեսների հաղորդմամբ՝ պատի մի մասը փլուզվել է, ընդ որում, վնասվել են փողոցում կայանած մեքենաները:
Ականատեսները հայտնում են նաև, որ մարդկանց տարհանում են դեպքի վայրից: