ՖՈՏՈ. Սխալներ, որոնք անում ենք լոգանք ընդունելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցնցուղ ընդունելը ամենօրյա սովորություն է, որը մեզանից շատերն անում են մեխանիկորեն, նույնիսկ չմտածելով, որ սխալ ենք անում: Պարզվում է, որ կան կանոններ, որոնք թույլ չեն տալիս փչացնել մաշկը:

1. Չափազանց տաք ջուր

Տաք ջուրը հանգեցնում է մաշկի չորությանը: Բացի այդ, տաք ցնցուղը վնասակար է նաև 2 պատճառով. առաջին հերթին, այն մաքրում է մաշկի յուղը` մաշկը թողնելով անպաշտպան բակտերիաների և վնասակար նյութերի դեմ, երկրորդ հերթին՝ արյան հոսք է առաջացնում:

2. Չափազանց երկար լոգանք

Լոգանքը պետք է տևի մոտ 10 րոպե:

3. Փրփրող միջոցների հաճախակի օգտագործում

Ժամանակակից միջոցները ակտիվ նյութեր են պարունակում: Եթե լոգանքի գելը շատ է փրփրում, ապա դրանում նման նյութերը չափազանց շատ են: Դա հանգեցնում է մաշկի չորությանը:

4. Հին և չչորացված սպունգի օգտագործում

Միևնույն սպունգի օգտագործումը մեծ ռիսկ է առողջության համար: Թաց սպունգերը իդեալական պայմաններ են ստեղծում բակտերիաների և բորբոսի համար:

5. Ինտենսիվ քերում

Մաշկը ճիշտ չորացնելը ոչ պակաս կարևոր է: Չորացրեք մաշկը ոչ կոպիտ սրբիչով, մի փոքր թաց թողնելով այն: Դրանից հետո կրեմ քսեք:




Լրահոս