
Այսօր տեղի է ունեցել ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Նիստի ընթացքում որոշում է կայացվել «Շիրակ»-«Փյունիկ» խաղին լուսատախտակը չաշխատելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 34-րդ կետի համաձայն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամով: