Մշտապես խոսվել է այն մասին, որ ընտրատեղամասերի խոշորացումն ու վարկանիշային համակարգը հանգեցնելու է նրան, որ թեկնածուներից մեկը մի տեղ մեծ թվով ձայներ կհավաքի, իսկ մեկ այլ ընտրատեղամասում կարող է ընդհանրապես կողմ ձայներ չունենա: Եվ հենց այդ մտահոգությունն արդարացվեց այս ընտրությունների արդյունքներով:
ArmLur.am-ը պարբերաբար կներկայացնի, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծ ձայներ հավաքած և ԱԺ-ում մանդատ ստանալու հնարավորություն ստացած թեկնածուն քանի ընտրատեղամասերում է քիչ ձայներ հավաքել:
Կսկսենք թիվ 2 ընտրատարածքից, որն իր մեջ ներառում է Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանները: Նախկինում այս վարչական շրջաններն առանձին ընտրատարածքներ էին և Արաբկիր վարչական շրջանից հինգերորդ գումարման խորհրդարանում պատգամավոր է դարձել Արտակ Սարգսյանը, ով այս անգամ ևս մեծ թվով ձայներ է ստացել, սակայն կուսակիցների շարքում երկրորդն է՝ զիջելով Արման Սահակյանին:
Հենց նրա ստացած ձայներն էլ ուսումնասիրելիս ապացուցվեց մեր՝ վերը նշված փաստը: Արտակ Սարգսյանը հիմնականում մեծ թվով ձայներ է ստացել իր հարազատ Արաբկիրում, իսկ Աջափնյակի և Դավիթաշենի մի քանի ընտրատեղամասերից մի քանիսում նույնիսկ առհասարակ ձայն չի հավաքել: Խոսենք թվերի լեզվով.
5/10 ընտրատեղամաս (Դավիթաշեն)- 0 ձայն
5/8 ընտրատեղամաս (Դավիթաշեն) – 4 ձայն
5/12 ընտրատեղամաս (Դավիթաշեն) – 5 ձայն
6/11 ընտրատեղամաս (Աջափնյակ)- 5 ձայն
6/43 ընտրատեղամաս (Աջափնյակ) – o ձայն
Ինչպես նշեցինք, թիվ երկու ընտրատարածքում առաջատարն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն է, ում հարազատ համայնքն Աջափնյակն է և նույն տրամաբանությամբ Դավիթաշենի և Արաբկիրի մի քանի ընտրատեղամասերում նա շատ քիչ ձայներ է ստացել:
Խոսենք թվերով.
4/25 ընտրատեղամաս (Արաբկիր) – 0 ձայն,
4/1 ընտրատեղամաս (Արաբկիր)- 3 ձայն,
4/33 ընտրատեղամաս (Արաբկիր)- 3 ձայն
5/4 ընտրատեղամաս (Դավիթաշեն)- 0 ձայն
5/13 ընտրատեղամաս (Դավիթաշեն)- 3 ձայն
5/14 ընտրատեղամաս (Դավիթաշեն)- 2 ձայն
Այս ընտրատարածքում երրորդ առաջատարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է` Արթուր Գևորգյանը, ով կարող է խորհրդարանում հայտնվել, եթե վերը նշված երկու թեկնածուներից մեկն ու մեկն ինքնաբացարկ հայտնի: Նրա հարազատ ընտրատարածքը Դավիթաշենն է, որտեղից էլ նա հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել:
Հետաքրքիր է, որ չկա այնպիսի ընտրատեղամաս, որտեղ Գևորգյանը 0 ձայն ստացած լինի: Նրա ստացած ամենափոքր ձայնը երկուսն է:
6/10 ընտրատեղամաս (Արաբկիր) – 2 ձայն
6/38 ընտրատեղամաս (Արաբկիր) – 3 ձայն
6/41 ընտրատեղամաս (Արաբկիր) – 5 ձայն
6/44 ընտրատեղամաս (Արաբկիր) – 5 ձայն
6/12 ընտրատեղամաս (Արաբկիր) – 6 ձայն
6/13 ընտրատեղամաս (Արաբկիր) – 6 ձայն