Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ հստակեցվել է նաև այն ցուցակը, որով իշխող կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին:
Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենց համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նրան կհաջորդեն Սմբատ Լպուտյանն ու Հովիկ Մուսայելյանը:
«Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում Երևան քաղաքում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ և լիահույս ենք , որ դրանք կշարունակվեն»,- նշեց նա: