«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ, Պավել Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին, առաջադրված մեղադրանքը ծանրացվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել), ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը) եւ ՀՀ ՔՕ 238 հոդվածով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը):
Պաշտպանի փոխանցմամբ՝ Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածը (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):